News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործի դատաքննությունն այսօր՝ հուլիսի 26-ին, դեռ նոր էր սկսվել, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընմիջում հայտարարեց:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ ամբաստանյալների պաշտպաններ Արա Զաքարյանի, Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:

Բանն այն է, որ երեք պաշտպաններին չհաջողվեց մտնել նիստերի դահլիճ, քանի որ նրանք թույլ չտվեցին իրենց խուզարկել:

Նիստը նախագահող դատավորն այս առնչությամբ ասաց. «Սա արդեն 6-7-րդ դատական նիստն է, նույն բանն ամեն անգամ ասում ենք, կրկնում ենք: Այս ամբաստանյալները ի՞նչ մեղավոր են, ամեն դատական նիստին գալիս են, պաշտպաները չեն մասնակցում, գնում ենք խորհրդակցական սենյակ, սանկցիա ենք կիրառում, տղաներին իջեցնում ենք ներքեւ, հետո նորից հանում ենք վերեւ: Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որեւէ գործողություն չենք կատարում»:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ նիստերի, այս անգամ գրեթե բոլոր ամբաստանյալները ներկա էին նիստերի դահլիճում: Բացակայում էին միայն Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արեգ Կյուրեղյանը:

Հիշեցնենք,որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ