News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել է Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար։

Այս հարցը ներառված է կառավարության հուլիսի 27-ին կայանալիք նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածով կհաստատվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայությունը եւ կհանձնարարվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի եւ վավերական կդառնա միայն՝  եթե ՎԶԵԲ-ի եւ ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ