News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ղեկավարությունը քննարկման առարկա կդարձնի Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքով աշխատելու հնարավորության հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Անդրադառնալով «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկին, ըստ որի Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի, Սամվել Նիկոյանն ասաց, որ նման ծայրահեղ հայտարարություններ անելու հարցում ազատ են այդ միության մասին այլ կարծիք ունեցողները, սակայն դա չի նշանակում, որ դուրս գալու գործընթաց պետք է սկսվի: ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ցանկացած միությունում էլ կարող են քաղաքական հարցերի շուրջ տարաձայնություններ լինեն:

«Եթե լիներ որեւէ որոշում, որը վերաբերեր բոլոր երկրներին, ապա կարելի էր մտածել եւ այդ ժամանակ քննարկել հետեւյալ հարցը՝ ԵՏՄ-ն ենթադրում է աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, արդյոք տվյալ որոշումը համապատասխանո՞ւմ է այդ հիմնարար սկզբունքներին, թե ոչ: Բայց էստեղ խնդիրը այլ դաշտում է: Ըստ էության, դրա դիմաց դրվում է հետեւյալ շեշտադրումը՝ բացի այն երկրներից,  որոնց պաշտոնական լեզուն ռուսերենն է: Ստացվում է՝ տնտեսական պահանջ՝ քաղաքական խնդիր լուծելու համար: Ենթադրվում էր, որ այդ խնդիրը պետք է բուռն արձագանքի արժանանար եւ այդ հարցը պետք էր դարձնել քննարկման առարկա: Իհարկե, որոշակի բացասական շեշտադրումներով, բնական է, որ այդպիսի գնահատական պետք է լիներ Հայաստանում եւ եթե որոշ քաղաքական ուժեր ծայրահեղ ձեւով են արտահայտում իրենց դիրքորոշումը, դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է»,-ընդգծեց Նիկոյանը:

Հարցին՝ իրեն չի՞ վրդովեցնում, երբ տնտեսական խոչընդոտներով քաղաքական լուրջ հարցեր են փորձում լուծել, պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած միություն, այդ թվում Եվրասիական տնտեսական միությունը մի միջավայր է, որ անընդհատ կարող են ծագել խնդիրներ: Չկա մի միջավայր, որտեղ խնդիրներ չառաջանան, որոնց դեմ իշխանությունը քայլեր կարող է անել: Այս խնդրի շուրջ արձագանքը բնական էր, բայց պետք է հստակ հասկանանք, որ ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը: Ես չեմ կարծում, որ այդ հարցը վերջնական լուծված է, ես կարծում եմ, որ այն դեռեւս քննարկման առարկա կարող է դառնալ ԵՏՄ բարձրագույն մարմնում: Այս խնդիրը դեռեւս դառնալու է օրակարգային հարց ԵՏՄ բարձրագույն մարմնում»:

Չնայած ՌԴ-ում աշխատող հայ վարորդների համար ստեղծված խոչընդոտին եւ Հայաստանում ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու առաջարկին՝ իշխանության ներկայացուցիչը շարունակում է պնդել, որ ԵՏՄ-ին անդամագրվելու դրական արդյունքը Հայաստանում ակնհայտ է. «Կարծում եմ, որ ԵՏՄ արդյունավետությունը մեր երկրի համար ակնհայտ է եւ կան լայն հնարավորություններ, որոնք պետք է կարողանանք օգտագործել: ԵՏՄ-ն մի համակարգ է, որտեղ կարող ես լավ աշխատել եւ քո խնդիրները լուծել, երկրորդը յուրաքանչյուր միություն մեջ էլ կարող են առաջանալ խնդիրներ»:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայում վերջերս օրենսդրական փոփոխություն ընդունվեց, ըստ որի Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվելու: Այս փոփոխությունը վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանին, քանի որ մեր երկրում ռուսերենը պաշտոնական լեզու չէ: Որպեսզի խնդիրը հարթվեր, ՌԴ Պետդումայի խոսնակը ՀՀ Աժ նախագահի գլխավորած պատվիրակությանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ առաջարկել էր ռուսերենն ընդունել որպես պաշտոնական լեզու: Այս առաջարկը թեեւ չէր ընդունվել, սակայն թեման բուռն քննարկվեց, ավելին «Ելք», դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պետք է Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Ամենաշատ