News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի արեւելքում երկու երիտասարդ է տուժել անհայտ անձանց հարձակման հետեւանքով, որոնք նրանց դեմքին այրող հեղուկ են լրցել, հնարավոր է՝ ծծմբաթթու։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, տեղի ժամանակով՝ մոտ 19։00-ին, Ռոման ռոուդ բանուկ փողոցում։ Ականատեսների խոսքով՝ երկու երիտասարդները դուրս են վազել խանութներոց մեկից եւ բղավել. «Մեզ վրա ծծմբաթթու են լցրել»։ Հաստատության սեփականատերը փորձել է նրանց առաջին օգնություն ցուցաբերել՝ ջրով լվանալով նրանց դեմքը։ Այնուամենայնիվ, տուժածները դեմքի եւ ոտքերի այրվածքներ են ստացել։

Երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Նշենք, որ Միացյալ Թագավորությունում հաճախակի են դարձել մարդկանց վրա ծծմբաթթու լցնելու դեպքերը։ Նման դեպքեր են գրանցվել ապրիլի 17-ին՝ Լոնդոնի արեւելքում գիշերային ակումբներից մեկում, ապա Լոնդոնի Բեքթոն շրջանում։ Հուլիսի 13-ի երեկոյան Լոնդոնի Հեքնի, Իսլինգթոն, Շորդիչ, Նյուինգթոն եւ Քլեփթոն շրջաններում 15 եւ 16 տարեկան դեռահասները մոպեդներով հարձակվել են հինգ մարդու վրա՝ նրանց դեմքին ծծմբաթթու լցնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ