Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 39-ամյա Խ. Դ), «Mercedes C180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 59-ամյա Ա. Ն.) եւ «Opel Astra» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 53-ամյա Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ: