Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) հանդես է եկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների համար տարածաշրջանային հաշվարկային դրամական միավոր ստեղծելու առաջարկով, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ԵԶԲ-ի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովին:
«Մի շարք գործիքներ կան, որոնք մենք առաջարկում ենք դրամական կարգավորիչների քննարկմանը՝ հիմնականում երկարաժամկետ հեռանկարի համար: Օրինակ՝ տարածաշրջանային հաշվարկային դրամական միավորը. խոսքը ոչ թե միասնակլան արժույթի մասին է, այլ գործիքի, որը դյուրացնում է փոխհաշվարկները»,- ասել է նա:
Նման արժույթի օրինակ կարող է լինել ԷՔՅՈՒ-ն՝ եվրոպական արժութային միավորը, որը Եվրոպայի տարածքում օգտագործվել է 1979-1998 թվականներին:
Այս պահին առաջարկին աջակցում է Ղազախստանը, սակայն հարցը դեռեւս ԵՏՄ երկրների քննարկմանը չի ներկայացվել: