Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է իր ռեսուրսներն օգտագործի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում աշխատանքների համար, այլ ոչ թե կենտրոնանա ներքին շուկայի մանր խնդիրների շուրջ։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Հանձնաժողովը խնդիրներ ունի. այն երբեք չի պատրաստվում երեւույթի ուսումնասիրությանը՝ պետության զարգացման ռազմավարության ֆոնին։ «Այնպիսի տպավորություն ունեմ, որ հանձնաժողովն առանց գործի է մնացել, քանի որ սեփական գործառույթների փոխարեն երբեմն այլ գործառույթներ է կատարում եւ եւ շրջանառություն սկսում՝ կապված այնպիսի ընկերությունների հետ, ինչպես, օրինակ «Անելիք բանկ»-ը»,- նշեց Մակարյանը։ Նա հստակեցրեց, որ ասվում է, թե չգործող կայքը (anelikbank.am) բանկի համար սպառնալիք կարող է ներկայացնել։
«Հանձնաժողովը պետք է իր ռեսուրսներն օգտագործի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում աշխատանքի համար։ Նա պետք է մի կողմ պետք է թողնի ներքին շուկայի մանր խնդիրները։ Ես կցանկանայի, որ հանձնաժողովի գործունեությունը վերանայվի, որպեսզի նրանք կարողանան ավելի ճիշտ աշխատել եւ մեր շահերը պաշտպանել արտաքին շուկայում»,-ընդգծեց Գագիկ Մելիքյանը։ Նա հավելեց, որ հանձնաժողովը հակակշիռ գրեթե չունի, քանի որ երկրում դատական համակարգը կատարյալ չէ։