Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ օպերա է գնացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ամուսինները մասնակցել են Բայրյոյտի ամենամյա փառատոնին: Երաժշտական այս միջոցառման ընթացքում կատարում են Վագների ստեղծագործությունները, իսկ Մերկելն ու Զաուերն այս կոմպոզիտորի մեծ երկրպագուներ են:
Փառատոնը մեկ ամիս է տեւում: Կանցլերն ու նրա ամուսինն առաջին օրվա հյուրերն են եղել: