News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում արեւային խոշոր էլեկտրակայանի շինարարությունը կսկսվի 2018 թվականի սկզբին: Այս մասին հուլիսի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ շինարարության մրցույթի մասնակիցների մասնագիտական ընտրությունը հայտարարվել է տարեսկզբին: 20 հայտերից ընտրվել է 10-ը: Մրցույթը կսկսվի սեպտեմբերին: 2017-ի վերջին կընտրվի  ամենաձեռնտու սակագինը: Նա, ով այն կառաջարկի, 55 ՄՎտ հզորությամբ կայանը կկառուցի Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում:

Մրցույթի երկրորդ փուլ են անցել Չինաստանի, Նիդեռլանդների, Հարավային Աֆրիկայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Հունաստանի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ընկերությունները (դրանց մի մասը միավորված են կոնսորցիումների մեջ):

Երկրի իշխանությունները հույս ունեն ցանց մտնելու այնքան ցածր սակագին ստանալ, որպեսզի այն կողմնորոշիչ դառնա մյուս ապագա կայանների համար: Օրինակ՝ վերջին մրցույթներից մեկի ժամանակ Դուբայում մրցույթով ստացվել է 2,4 ցենտ կՎտ/ժամի համար, այսինքն՝ գործնականում էներգիայի ավանդական աղբյուրների մակարդակում (համեմատության համար՝ Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 1,4 ցենտ): Հայաստանում արդեն 10 ՄՎտ-ի քվոտա է հատկացվել փոքր (մինչեւ 1 ՄՎտ) կոմերցիոն փոքր արեւային կայանների շինարարության համար, սակայն ավելի բարձր սակագնով՝  առանց ԱԱՀ-ի 42,6 դրամ կՎտ/ժամի համար (8,8 ցենտ): «Մենք ցանկանում ենք արեւային էներգիան զարգացնել ավելի ցածր սակագներով: Սակայն ինչ-որ բանից սկսելու համար արտոնյալ սակագին ենք առաջարկել: Այն կստանան ընկերությունները, որոնք քվոտայի սահմաններում առաջինն են հայտ ներկայացրել»,- պարզաբանեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ