Սյունիքի մարզում հուլիսի 21-ին տեղի ունեցած վթարից մի քանի օր անց ուղեւորուհին հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 21-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Իսրայելյան փողոցի թիվ 1 տան դիմաց կորցրել էր կառավարումը, բախվել է ճանապարհի աջակողմյան պատին, այնուհետեւ՝ կողաշրջվել:
Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 5.30-ին, ուղեւորը՝ 17-ամյա Շուշան Արզումանյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: