News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն այսօր առավոտից մեքենաներով փակել են գյուղ մտնող ճանապարհը։

Նրանք ասում են, այսօր Արդվիում նախատեսված են հանրային քննարկումներ՝ գյուղում հանքի շահագործման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ իրականացնելու մասին, և նշում են, որ թույլ չեն տալու հանրային քննարկման մասնակիցներին գյուղ մտնել, հաղորդում է «Ազատությունը»:

Այս պահին Արդվիում են բնապահպաններ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներ, իսկ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին գյուղացիները թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Ճանապարհը բացելու ոստիկանների պնդումներին գյուղացիները չեն ենթարկվում։

Տպել
Ամենաշատ