Հուլիսի 25-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել, որ վնասվածքը ստացել է Երեւանի Բագրատունյաց փողոցում թիվ 44 երթուղայինի պատուհանից ձեռքը դուրս հանելու եւ մեկ այլ անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձեռքին դիպչելու հետեւանքով:
Կատարվում է քննություն: