News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 26-ին, «Սասնա ծռերի» դատական նիստն անցնում է թեժ մթնոլորտում. առավոտից դատավոր Արտուշ Գաբրիելյանին ոչ մի կերպ չի հաջողվում բնականոն նիստ անցկացնել:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ՝ դիմելով ՀՀ Փաստաբանների պալատին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու խնդրով:

Երբ դատավորը հայտարարեց սանկցիաներ կիրառելու մասին, պաշտպաններից Արա Զաքարյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, դատավորը ոչ մի կերպ չէր ուզում լսել եւ լռության կոչ էր անում: Պաշտպանը բոլոր դեպքերում փորձում էր իր հայտարարությունն անել, ինչը հունից հանեց Արտուշ Գաբրիելյանին:

Վերջինս զայրույթից շփոթվեց եւ բղավելով սպառնաց, որ խափանման միջոց կկիրառի Արա Զաքարյանի նկատմամբ: Նրա խոսքը հարուցեց նիստին ներկա գտնվողների ծիծաղը, ինչն էլ ավելի վրդովվեցրեց դատավորին:

Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ Արա Զաքարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:

Նշենք, որ առավոտից դատական նիստը թեժ է անցնում, պարբերաբար դատավորի նյարդերը տեղի են տալիս, նա վեճի է բռնվում պաշտպանների հետ եւ չի կարողանում կազմակերպել նիստը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել եւ կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել եւ պահել են շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաեւ նույն եղանակներով պատանդ են վերցրել եւ պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության, հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ