News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Արդվի գյուղում, որտեղ ուզում են ոսկու հանք բացել, գտնվում են արոտավայրեր, խմելու ջուրը նույնպես այնտեղից է գալիս: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որը դաշինքի այլ անդամների հետ այսօր գտնվում է Արդվիում՝ ոսկու հանքի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու նպատակով:

«Արդվի գյուղը հայտնի է իր պատմամշակութային վայրերով՝ 7-րդ դարի եկեղեցի, հեթանոսական ժամանակներից մնացած գերեզման, այլ եկեղեցիներ: Եվ այժմ 7-րդ դարի եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա ցանկանում են ոսկու հանք բացել: Այնտեղ են գտնվում արոտավայրերի մեծ մասը, խմելու ջուրն է այնտեղից գալիս: Հանքը բացելը կնշանակի ավերել այս գյուղը»,- ասաց պատգամավորը:

Գորգիսյանը պատմեց, որ այսօր իրենք Արդվի էին գնացել հանրային լսումներին մասնակցելու համար, գյուղացիները, սակայն, փակել են ճանապարհը եւ թույլ չեն տվել մտնել գյուղ:

«Նախ ժամանողները եկան մոտ 40-50 րոպե ուշացումով, գյուղացիները որոշեցին ներս չթողնել, գյուղի մոտ փակեցին ճանապարհը, տարօրինակ մեքենաներ սկսեցին գալ՝ «Գազպրոմի», ՌԴ դեսպանատան համարանիշներով, մարդիկ հայտարարեցին, որ տուրիստներ են: Ներկաներն էլ սկսեցին պահանջներ ներկայացնել, թե հարմար սենյակներ տրամադրեք լսումների համար եւ այդպես էլ լսումները չեղան»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

Նշենք, որ ըստ «Հետք»-ի՝ ոսկու հանքը բացվում է Վահրամ Բաղդասարյանի հովանավորչությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ