News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Այցի շրջանակում Լի Թաֆանելին հանդիպում կունենա ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաեւ՝ նախարարն ու գեներալը միասին կհետեւեն երկօրյա համատեղ վարժանքներին: 

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը եւ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա կլինեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում անցկացվող վարժանքին:

Սցենարի համաձայն՝ ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է Ախուրյանի ԲԿ լաբորատորիայի պատին, որտեղ վտանգավոր նյութեր կան: Բախման հետեւանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, շենքի պատը փլուզվել, կան «տուժածներ»:

Հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, ժամը 10.00-ին ՀՀ Կոտայքի մարզում (գյուղ Արգել) գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը եւ գեներալ-մայոր Լի Թաֆանելին կհետեւեն հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որին ներկա կլինեն նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Ուսումնավարժության թեման է՝ «Քլոր տեղափոխող բեռնատար եւ մարդատար երկու գնացքների վթարի հետեւանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացումը եւ առաջին բուժօգնության ցուցաբերումը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ