News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինչպես գիտեք, Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը վերջին երեք տարիներին զգալիորեն կրճատվել է։ Դրան նպաստած գլխավոր գործոնը ԱՄն դոլարի հանդեպ ռուսական ռուբլու բազմակի թուլացումն է։

Ռուսաստանից գումար կարելի է փոխանցել թե ռուբլով, թե դոլարով։ Բնականաբար գումար ստացողներից շատերին հետաքրքրում է այն հարցը, արդյոք կարելի է շահել արտարժույթի ընտրության հաշվին։ Այս հարցին պատասխանելու համար իրականացվել է հաշվարկ, որի արդյունքները ներկայացված են ստորեւ կցված աղյուսակում։

Աղյուսակում ներկայացված են Ռուսաստանից դրամական փոխանցումների երկու տարբերակները՝ դոլարով ու ռուբլով, 10 հազար ռուբլի սկզբնական գումարի օրինակով։ Ենթադրվում է, որ փոխանցման օրը Հայաստանում գումարը ստացողը այն կփոխանակի դրամի։ Պատկերավորության համար ցուցանիշները ներկայացված են ամբողջական թվերով՝ կլորացված։ Դա հանգեցրել է 1 հազար դրամ տարբերության 2016-ի համար։ Բայց եթե բազային թվերը ներկայացվեն տասնյակ նիշերով, ապա տարբերությունը կկրճատվի մինչեւ 300 դրամ։

Ինչպես տեսնում ենք, անկախ արտարժույթի տեսակից,  վերջնական գումարը դրամով նույնն է ( մեր օրինակում 2017-ի համար՝ 80 հազար դրամ)։ Շեշտենք, որ հաշվարկները իրականացված են Ռուսաստանում ու Հայաստանում արտարժույթի պաշտոնական փոխարժեքի հիման վրա։

Նկատենք, որ տարբեր փոխանակման կետերում արտարժույթի առքուվաճառքի փոխարժեքները տարբեր են։ Դրա համար էլ իրականում կարող է լինել որոշակի շահման հնարավորություն՝ Հայաստանում ստացված գումարի փոխանակման ժամանակ։ Գլխավորը, դոլարը կամ ռուբլին դրամով փոխանակելու պահը ճիշտ պահը, նաեւ աեւրտարժույթի գնման բարձր փոխարժեքով փոխանակման կետ ընտրելն է ։

Բայց սովորաբար փոխանակման կետերում տարբերությունն այդքան էլ մեծ չէ։ Ասենք դոլարը դրամի փոխանակելիս՝ մեկ դոլարի համար մեկուկես դրամ (հուլիսի 26-ի դրությամբ)։  Մինչդեռ Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցման միջին մեծությունը նույնպես համեմատաբար փոքր է։ Օրինակ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն կազմել է ընդամենը 227 դոլար, ինչը տալիս է 340 դրամ շահելու հնարավորություն։

Եվ այսպես, շատ բան կախված է Ռուսաստանում դոլարի փոխարժեքից։ Շատ ռուսական վերլուծաբաններ հավաստիացնում են, որ հիմա ռուբլու փոխարժեքը այնքան էլ շատ չէ կախված նավթի համաշխարհային գներից, որքան ոչ հեռավոր անցյալում։ Սակայն օրերս հավելվեց հերթական գործոնը, որը ունակ է խախտել ռուբլու՝ վերջին ամիսներին ձեռք բերված որոշակի կայունությունը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հաստատեց օրինագիծ, որը նախատեսում է մասնավորապես պատժամիջոցների ուժեղացում Ռուսաստանի դեմ։ Ճիշտ է, այս փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի նախագահի կողմից, ենթադրաբար օգոստոսին։ Բայց Ռուսստանում արժույթի բորսան արդեն հասցրել է արձագանքել դրան համաշխարհային առաջատար արժույթների հանդեպ ռուբլու թուլացումով։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
Ամենաշատ