News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ճանապարհին այսօր՝ հուլիսի 26-ին, սպանված հայտնաբերված Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի ընտանիքի անդամները տեսել են, թե ովքեր են նրան տնից դուրս կանչել եւ մեքենայով տարել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարեւանները: Նրանց խոսքով, հուլիսի 22-ի գիշերը անծանոթ մի քանի տղամարդ նրան տնից դուրս են հանել, նստեցրել մեքենան եւ տարել, որից հետո պաշտոնյան տուն չի վերադարձել:

«Ինքը հիմնականում չէր շփվում մեր հետ, մենակ տեսնում էինք, որ մեքենայով գնում է աշխատանքի ու գալիս է»,-պատմեցին հարեւանները:

Սարդարապատի գյուղապետ Ռոբերտ Վարդանյանն էլ պատմեց, որ Մանուկ Սիմոնյանը բնույթով շատ ինքնամփոփ ու համեստ մարդ է եղել, թե ովքեր եւ ինչու համար են նրան սպանել, բոլորի համար անհասկանալի է:

«Ընտանիքը նյութապես ապահովված էր, գումարային խնդիրներ չուներ: Հանելուկ է, թե ինչպես կարար նման մարդու հետ էդպիսի բան պատահեր: Նաեւ հասկանալով եւ երկրի, եւ աշխարհի իրավիճակը, վարկածներից մեկը կարող է լինել այն, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկի ճանապարհին է կանգնել, որ նման ձեւով սպանել են, չգիտեմ, կամ էլ գումարային խնդիրներ է ունեցել, բայց իմ իմանալով, թշնամիներ չի ունեցել»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ Մանուկ Սիմոնյանը 3 տարի է՝ ինչ զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի խորհրդականի պաշտոնը: Սարդարապատում նա բնակվում էր կնոջ եւ որդու հետ: Նրա եղբայրները գործարարներ են, որոնք ապրում են  Ռուսաստանի Դաշնությունում:

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում էր որպես անհետ կորած: Այսօր առավոտյան Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է նրա դիակը՝ երկաթյա լարերով կապված, բերանքսիվայր, կիսանեխած վիճակում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ