News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներն արդեն մեկ ամսից ավելի է՝ ոռոգման ջուր չունեն. իրենց բերքը չորանալուց փրկելու համար ստիպված են ոռոգման ջուրը գնել: NEWS.am-ի հետ զրույցում արեւիկցիները պատմեցին, որ վերջին անգամ իրենց հողատարածքները կարողացել են մեկ ամիս առաջ ջրել, այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ է ամեն օր մշակել եւ ջրել:

«Արազի ու Ախուրյանի ջուրը չորացավ, էլ ջուր չենք տեսել: Նորատունկ խաղողի այգիս արեւի տակ չորացավ, թափվեց: Չորացած այգում թողել ենք, որ խոտը բարձրանա, գոնե հողը մի քիչ խոնավ պահի»,-ասում է Նաիրա Ասատրյանը:

Արեւիկցի Մռազ Սահիբյանն էլ վերջապես կարողացել է գումար գտնել ոռոգման ջրի համար եւ վերջին մեկ ամսվա ընթացքում այօր առաջին անգամ խաղողի այգին է ջրում: 

«Խաղողի այգի ունեմ, վարունգ, սմբուկ եմ աճեցնում: Վարունգը մի անգամ կարողացանք ջրել, վաճառել, հետո արեւից վառվեց, թափեցինք: Խորքային հորերից ջուր են բերում, գումարի դիմաց տալիս են՝ ջրում ենք: Ով ի վիճակի է՝ մուծում է անում, կարողանում է արտը ջրի, ով չէ՝ չորանում է բերքը: Ես իմ խաղողի այգին ջրելու համար 63 հազար դրամ եմ վճարելու, 45-ը տվել եմ, մնացած գումարը դեռ չեմ կարողացել տալ»:

Մեկ ամիս առաջ արեւիկցիները փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը, նրանք պահանջում էին լուծել ոռոգման ջրի հարցը, մինչեւ այժմ նրանց խնդրին լուծում չի տրվել:

Տպել
Ամենաշատ