Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»):
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի իմ հայ ժողովուրդ, իմ ազգ,
Ես չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները կամ զինվորականները ներկայիս ռեժիմի կամակատարներն են։ Նրանց մեջ հայրենիքի նվիրյալները ավելի շատ են, եւ հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց կյանքը դնել զոհասեղանին, եթե դա անհրաժեշտ է հայրենիքին։
Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել։
Մենք ասել ենք ո՛չ ստրկությանը, մենք ասել ենք կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը։
Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով՝ մինչեւ մահ-գերեզման։
Մենք ասել ենք ո՛չ սաֆարովներին, պերմյակովներին, կեցցե՛ն Անդրանիկները, Նժդեհները, Չաուշները, մեր պարագայում՝ Ժիրայր Սեֆիլյանը եւ Սասնա Ծռերը։
Ի զե՛ն, ի պայքա՛ր, հանուն ազատ, անկախ մեր հայրենիքի»: