News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչները հավաքած բերքը ստիպված են շուկայականից ցածր գնով վաճառել: NEWS.am-ի հետ զրույցում արեւիկցիները պատմեցին, որ վարունգը, սմբուկն ու ձմերուկը թափելուց խուսափելու համար՝ վաճառում են էժան, քանի որ մթերման գործարաններ չկան: «Համարյա ձրի տալիս ենք: Այնպես չէ, որ այնքան բերք ունենք, որ չենք հասցնում վաճառել ու թափում ենք, ուղղակի, քանի որ մթերման գործարաններ չկան, նորմալ շուկա չկա, ստիպված ենք ճանապարհներին, փողոցներին վաճառել էն գնով, որով ուզում են: Թե չէ մնալու է՝ թափենք: Վարունգի առաջին բերքի հետ հենց էդպես էլ եղավ, հավաքեցինք, չվաճառվեց, թափեցինք»,-պատմեց գյուղացիներից Մռազ Սահիբյանը:

Նա նշեց, եթե անցած տարի սմբուկի մեկ կիլոգրամը վաճառել են 50-100 դրամով, այս տարի ստիպված են վաճառել կիլոգրամը 20 դրամով. «Մշակելու ծախսն անգամ դուրս չի գալիս, մի բան էլ մենք ենք գումար դնում, որ տանենք, վաճառենք: Ձմերուկն էլ կիլոգրամը 50 դրամով ենք վաճառում, բայց քաղաքում 100-150 դրամ է: Մարդիկ հավաքել են բերքը, չեն կարողացել վաճառել, թափում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ