News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հաջող ստարտափ ստեղծելու համար անհրաժեշտ են կիրք ու գիտելիքներ՝ այդ երկուսից թեկուզ մեկի բացակայությունը ստարտափը կդատապարտի ձախողման։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Անիլ Չխիկարան, ստարտափների զարգացման հարցերով մասնագետը Հնդկաստանից։

Գիտելիքների կարեւորությունը ցանկացած նախագծի ստեղծման համար, մասնագետի խոսքով, ակնհայտ է․ նույնիսկ ամենահանճարեղ մտահղացումը ոչինչ չի արժենա, եթե չկարողանան այն իրականացնել, իսկ դրա համար բնականաբար պետք են գիտելիքներ ու հմտություններ։ Ավելին, եթե ստարտափի հեղինակը մտադիր է մշակել արտադրանք, որը օօգտագործվելու է որեւէ ինդուստրիայում, նրան անհրաժեշտ են գիտելիքներ ոչ միայն այն մասին, թե ինչպես տեխնիկապես իրականացնի իր մտահղացումը, այլեւ գիտելիքներ այդ ինդուստրիայի մասին, դրա խնդիրների ու կարիքների մասին։

Ինչ վերաբերում է կրքին, եթե ստարտափի հեղինակը դրանից զուրկ լինի, նա, Անիլ Չխիկարայի կարծիքով, նա դժվար թե կարողանա կյանքի կոչել  իր նախագիծն ու առաջ մղել այն՝ դիմանալով մրցակցությանն ու բոլոր դժվարություններին իր ճանապարհին։
«Եթե չկա կիրք, միայն գիտելիքների վրա հաջող նախագիծ չեք կառուցի։ Բայց միայն կրքի վրա նույնպես։ Հաջող ստարտափի համար պարտադիր է ունենալ եւ գիտելիքներ, եւ կիրք,- ասել է Անիլ Չխիկարան,- Նաեւ շատ կարեւոր է համառությունը, երբ ամեն ինչ անբարենպաստ է ստացվում, արդյոք ստարտափի հեղինակը պատրաստ կլինի շարունակել իր ուղին, երբ բոլոր մյուսները արդեն կհանձնվեն»։

Հենց կիրքն ու համառությունն են, մասնագետի կարծիքով, օգնում ստարտափի հեղինակներին հաղթահարել բարդությունները, որոնց հետ նրանք վաղ թե ուշ կբախվեն։

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը անցնում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումն ունի ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր՝ ավելի քան 10 երկրներից։

 7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 գումարային ու այլ տեսակի մրցանակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ