News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հուլիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է 2016 թ. նոյեմբերին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայրենյաց պաշտպանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ եւ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ առաջիկայում անհրաժեշտ բուժումը կստանա Հնդկաստանում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց քաջարի հայորդուն` ընդգծելով, որ մեր ժողովրդի, պետության եւ Սուրբ Եկեղեցու նվիրական պարտքն է հոգալ եւ հնարավորինս օժանդակել Հայրենիքի պաշտպանության ծառայության ընթացքում վիրավորում ստացած իր զավակներին, որպեսզի կարողանան շարունակել ապրել իրենց լիարժեք կյանքով:

Հայրապետական իր օրհնության եւ բարեհաջող ապաքինման մաղթանքով Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ հակառակ բոլոր տեսակի կորուստների հայոց արիասիրտ զինվորները ամուր են հոգով եւ շարունակում են պահպանել լավատեսությունը` իրենց բարձր ոգով նաեւ խանդավառելով իրենց զինակից եղբայրներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս առիթով իր գնահատանքը փոխանցեց Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը, ինչպես նաեւ դեսպան Արմեն Մարտիրոսյանին հայորդու բուժման նպատակով ձեռնարկված քայլերի համար:

Իր հերթին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հայոց բանակին ցուցաբերվող մշտական զորակցության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ