News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին «արեւային գյուղին» կհետեւեն նորերը։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ շուրջ 280 չգազաֆիկցված գյուղեր կան, հիմնականում՝ փոքր գյուղերը։ Դրանցում շուրջ 136 հազար մարդ է բնակվում։ Հաշվարկը ցույց է տվել, որ այդ գյուղեր գազի փոխարեն արեւային էներգիա անցկացնելը եւ մաքուր է, եւ էժան։ Գազաֆիկացումը շուրջ 39 մլրդ դրամ կարժենա (80 մլն դոլարից մի փոքր ավելի)։ Դա ավելի թանկ արժե, քան յուրաքանչյուր տանը արեւային ջրատաքացուցիչներ (15 մլրդ) եւ արեւային պանելներ (20 մլրդ դրամ) տեղադրելը՝ յուրաքանչյուրը 1 կիլովատտ հզորությամբ։

Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ էներգետիկ մատակարարման փորձնական նախագիծն իրականացվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում։  Կուտակային հիմանդրամ է ձեւավորվել, որտեղ կփոխանցվեն էլեկտրականությունից եւ ջեռուցումից տնտեսած գումարները (ի տարբերություն գազի եւ սովորական էլեկտրականության, էներգիայի դիմաց մշտապես պետք չէ վճարել, բավական է միայն փոխհատուցել պանելների եւ տաքացուցիչների արժեքը)։ Այժմ քննարկվում է այդ նույն էներգետիկ մատակարարման հարցը առանց գազի մյուս գյուղերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ