News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հաղորդում է «Արցախպրեսը»

Նա, մասնավորապես, ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաեւ խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների եւ անելիքների մասին:

«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ:

Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլեւ մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը:

Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր:

«Արցախում արտադրած հացահատիկի ուղիղ կեսն արտահանում ենք. 20 հազար տոննան արտահանվում է Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Սակայն հայտնի է, որ մեր հողօգտագործողները, իրենց անհատական նախաձեռնությամբ իրենք են ուղիղ կապով վաճառք իրականացնում: Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ հացահատիկ են տեղափոխում ՀՀ. դրանց իրականացման համար պետությունը հոգում է մի շարք ծախսեր: 60-70 հազար տոննա մենք հացահատիկ ենք արտահանում. բերքի 60-70 տոկոսը եգիպտացորեն է, 50-ը՝ ցորեն ու գարի:

Քանի որ այս տարի մենք ամբարել ենք շուրջ 150 հազար տոննա հացահատիկ, բնականաբար, ավելանալու են նաեւ արտահանման ծավալները»,-ասել է Ա. Մխոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ