News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մարդիկ, ովքեր փոխել են իրենց սեռը, այնուամենայնիվ չեն կարող ծառայել ամերիկյան բանակում՝ նրանց բուժսպասարկման հետ կապված բարձր ծախսերի հետ կապված, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հայտնել է, որ նման որոշում է կայացրել բանակի հրամանատարության ու ռազմական փորձագետների հետ խորհրդակցություններից հետո։

«ԱՄՆ կառավարությունը տրանսսեքսուալներին չի ընդունելու բանակային ծառայության ոչ մի պաշտոնում։ Մեր բանակը պետք է կենտրոնանա կործանարար հաղթանակների վրա ու չի կարող կապակցված լինել հսկայական բժշկական ծախսերի ու խառնաշփոթի հետ, որով կարող է հղի լինել տրանսսեքսուալների ռազմական ծառայությունը»,- գրել է Թրամփը իր թվիթերում։

ԱՄՆ բանակում տրանսգենդերներին ծառայության ընդունելու արգելքը չեղարկելու մասին որոշումը ընդունվել էր ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրոք։ ԱՄՆ պնախարար Ջեյմս Մեթթիսը հուլիսի 1-ին հաստատել է արգելքի չեղարկման ժամկետի վեցամսյա հետաձգումը։ Այս հարցով որոշումը հետաձգվել է մինչեւ հունվարի 1-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ