Լոռու մարզում, հուլիսի 26-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 19:30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին «Միթսուբիշի» ավտոմեքենան բախվել է այդ պահին ճանապարհով անցնող կովին:
Վթարի հետեւանքով կովը տեղում սատկել է, իսկ մեքենան լուրջ վնասներ կրել: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանյության Սպիտակի բաժնի ծառայողները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի