Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հուլիսի 26-ին, Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: