News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ տարվա ընթացքում Հայաստանի բարձր լեռնային շրջաններում եւ օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսում են Իլ-76 ինքնաթիռի եւ Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումների իրականացում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի, Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավար Ռուբեն Եսայանին, Ռուսաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտափորձարարական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, Ավիացիոն սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Ստադոմսկիյ Օլեգի եւ «Իլյուշինի» անվան ավիացիոն համալիրի գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Տալիկովի հանդիպման ժամանակ:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր լեռնային շրջաններում եւ օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները կնպաստեն ՀՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ