News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է պատժամիջոցներ տեղադրել Վենեսուելայի 13 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ակնկալվում է, որ այդ մասին կհայտարարեն հուլիսի 26-ին։

Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել առանձին անձանց դեմ, այդ ձեւով զերծ մնալով ֆինանսական ու ոլորտային պատժամիջոցներից, որոնք այդուհանդերձ դիտարկվում են։ Պաշտոնյաներից մեկը նախազգուշացրել է, որ այդ քայլը ընդամենը պատժամիջոցների փուլերից մեկն է, ու վարչակազմը պատրաստել է ավելի կոշտ լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են սահմանվել ի պատասխան Վենեսուելայի ճգնաժամի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ