News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանացի քարոզիչ- սալաֆիտ ու «Վուպերտալի շարիաթի ոստիկանության» հիմնադիր Սվեն Լաուն դատապարտվել է 5․5 տարվա ազատազրկման՝ Ջեյշ ալ Մուխաջիրան վալ Անսար ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար։ Այս կազմակերպության մասերը հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»։ 36-ամյա նախկին հրշեջ աշխատակիցը Գերմանիայոմ իսլամի արմատական հոսանքների ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, հայտնում է DW.-ը։

Դատախազությունը պահանջել է նրա համար 6․5 տարվա ազատազրկում։ Քննության վարկածով, նա աջակցել է ջիհադը Սիրիայում, գործելով հումանիտար կազմակերպության քողարկման տակ, ու մասնավորապես զինյալներին մատակարարել է գիշերային տեսանելիության սարքեր։ Լաուն նաեւ ակտիվ հավաքագրող է եղել։ Նա ձերբակալվել է 2015-ի դեկտեմբերին, իսկ նրա գործով դատավարությունը արդեն գրեթե մեկ տարի շարունակվում է։

Գերմանացի Սվեն Լաուն, որն ընդւոնել է իսլամ, անվանափոխվել է Աբու Ադամի։ Գերմանիայի իրավապահ մարմինների տեսադաշտում նա հայտնվել էր այն բանից հետո, երբ դարձել է «շարիաթի ոստիկանության» ստեղծման նախաձեռնողներից մեկը։ 2014-ին ավելի քան տասնյակ երիտասարդ սալաֆիտներ նարնջագույն ժիլետներով դուրս են եկել Վուպերտալի փողոցներ, թուրքական դիսկոտեկների, սրճարանների ու խաղատների մոտ կանգնեցնելով երիտասարդներին ու նրանց կոչ անելով հրաժարվել ոգելից խմիչքից ու ազարտային խաղերից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ