News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Հեֆերնը, ով նախկինում եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: 2011-ից մինչեւ 2014 թվականը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, նա նպաստել է երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կոնգրեսում անցած լսումների ընթացքում, պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին, Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ.

«Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ 2015 թվականի մայիսին կնքված հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում, կոնգրեսականներին ասել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ Էլիսը.

«Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»:

Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարեւոր դեր ունի նաեւ երկու պետությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ արեց Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը.

«Հայաստանի կառավարությունն իր կողմից պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է սկսել պայմանագրի մշակումը ամերիկյան նմուշի հիման վրա»:

«Ինչ վերաբերում է երկկողմ հարկային պայմանագրին, Ֆինանսների նախարարությունն առաջնահերթությունը տալիս է մեկ չափանիշի հիման վրա՝ արդյոք ամերիկյան ընկերություններն օգուտ կստանան այդ պայմանագրից», – նշել է Ջոն Հեֆերնը:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք նաեւ հաշվի են առնում Պետքարտուղարության կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում մեր ազգային շահերին, եւ ես հույս ունեմ լսել դա ձեզանից: Սակայն տեղյակ եմ նաեւ, որ լսելու եմ դա նաեւ ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններից»:

Կոնգրեսական Շերմանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը.

«Եկեք խոսենք ականազերծման ծրագրերի եւ Արցախի, որը նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր անվանվում, աջակցության ծրագրերի մասին»:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգները «Լեռնային Ղարաբաղին, ԼՂ ժողովրդին տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, այդ թվում՝ մաքուր ջրով ապահովման եւ ականազերծման ծրագրերի տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ