News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները համարում են, որ Փհենյանը արդեն հաջորդ տարի կունենա միջմայրցամաքային հրթիռ, որն ունակ կլինի կրել միջուկային մարտագլխիկ։ Ըստ ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության գնահատականի, երկու տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան հնարավորություն կունենա միջուկային զենքի օգնությամբ հարված հասցնել Հյուսիսային Ամերիկայի քաղաքներին։ Գնահատականի հիմքում Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումներն են, գրում է Washington Post-ը։

Ըստ պարբերականի, պաշտոնյաները, որոնք ծանոթացել են հետախուզության գնահատականի հետ, հանգել են այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կկարողանա պատրաստել «ՄԲՀ հուսալի միջուկային ծրագիր» հաջորդ տարի։ Նախօրեին Ներկայացուցիչների պալատի ԶՈՒ հարցերով հանձնաժողովը փակ նիստ է անցկացրել՝ քննարկելու համար Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զարգացումը։ «Հուլիսին չորրորդ փորձարկման ակնհայտ հաջողությունը տագնապահարույց է,քանի որ Հյուսիսային Կորեան ձգտում է միջուկային զենքի միջոցով ԱՄՆ-ին սպառնալիքի ներքո պահելուն»,- ասել է նիստից հետո կոնգրեսական Մակ Թոնբերին։

Թոնբերին պնդում է, որ Պենտագոնի բյուջեն ՀՕՊ մասով ավելացնա մինչեւ 2․5 մլրդ դոլար ու համարում է, որ Կոնգրեսն ու Թրամփի վարչակազմը պետք է «ձեռնարկեն վճռորոշ, արագ քայլեր, որպեսզի պաշտպանեն ԱՄՆ-ին ու դաշնակիցներին»։

Պենտագոնը ընդլայնում է ի հակահրթիռային զենքի զինանոցը, որը Ալյասկայում է տեղակայված։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ