News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, այսօր՝ հուլիսի 26-ին, ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման, ռազմական բժշկության եւ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն պատրաստվող հայկական ստորաբաժանումների գնահատման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում ունեցած ձեռքբերումները եւ նախանշել համագործակցության զարգացման հեռանկարները:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել այս ուղղություններում համագործակցությունը շարունակել երկարատեւ ծրագրերի ձեւաչափով, եւ անդրադարձել ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, անձնակազմի կրթության եւ վերապատրաստման ապահովման, վերականգնողական ծրագրերի եւ այլ ասպարեզներում խորհրդատվության տրամադրման նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ