News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը համաչափ պատասխան կտա ԱՄՆ-ի թշնամական քայլին։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։

Նրա խոսքով, իրանական խորհրդարանը կընդունի պատասխան քայլեր։ «Մենք կձեռնարկենք ցանկացած քայլ, որը անհրաժեշտ կհամարենք մեր երկրի շահերի համաձայն, ու մենք կշարունակենք մեր ուղին, ուշադրություն չդարձնելով ամերիկյան պատժամիջոցներին ու քաղաքականությանը»,- շեշտեց նա։ Ռոհանին նշել է, որ իրանական ժողովուրդը սովորել է «ԱՄՆ թշնամանքին» ու լավ գիտի, թե ինչպես դիմակայի դրան։ ԱՄՆ–ն ոչ միայն թշնամական է տրամադրված Իրանի իսլամական իսթեբլիշմենթին, այլև իրանական ժողովրդի դիմադրությանը, նշել է Ռոհանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ