News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ հուլիսի 26-ին, ակցիա է անցկացվել՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիան կազմակերպել է «Հայ կանանց ճակատը»՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի, որն ուղիղ մեկ տարի առաջ մտել էր ՊՊԾ գունդ՝ սնունդ հասցնելով «Սասնա ծռերի» անդամներին: Ակցիայի մասնակիցներն այսօր Հյուսիսային պողոտայում հաց եւ քաղցրավենիք են բաժանել անցորդներին՝ հիշեցնելով «Հաց բերողի» մասին:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։ 2016թ. դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Ավելի ուշ նա կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց: Մարտի 16-ին Սարգսյանը մահացավ հիվանդանոցում:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ