News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան ու Կարակասը սեպտեմբերին կարող են սեպտեմբերին ընդունել որոշում՝ Վենեսուելայի 1 մլրդ դոլարի պարտքի վերակազմակերպման հարցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Վենեսուելայում դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես չեմ ասում, որ վերակազմակերպում է տեղի ունենալու։ Ես ասում եմ, որ ձեռք է բերվելու համաձայնություն, որպեսզի ֆինանսական թեման կարողանա շարունակել զարգանալ։ Այսինքն վերջնական արդյունքը կհրապարակեն ֆինանսական իշխանությունները՝  անկախ նրանից, թե դա ինչ կլինի՝ վերակազմակերպում, թե համաձայնության որեւէ այլ տեսակ»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ երկու երկրների իշխանություններն այս տարի միանգամայն առարկայական «դիտարկել են բոլոր թեմաները, որոնք կան երկու կողմերի միջեւ ֆինանսական ոլորտում»՝ հավելելով, որ տեխնիկական խմբերն արդեն երկու անգամ հանդիպել են Ռուսաստանում։ Նրա խոսքով, «սեպտեմբեր- հոկտեմբերին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ