News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 26-ին նշել են Իսրայելի անկախության 69-րդ տարեդարձը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, խորհրդարանականներ, Հայաստանի հրեական համայնքի անդամներ, նաեւ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբին, որը եռօրյա այցով Երեւանում է գտնվում։

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյախու Երուշալմին նշել է, որ նախարար Անեգբիի այցելությունը Հայաստան ու մի քանի փաստաթղթերի ստորագրումը կարեւոր քայլ է երկրների միջեւ հարաբերությունների զգալի բարելավման համար, մանավանդ հիմա, երբ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Իսրայելի նախարարն էլ իր հերթին նշել է, որ հայ ու հրեա ժողովուրդների միջեւ բարեկամությունը դարերի խորքից է գալիս։

«Իմ այցելության նպատակն էր ամրապնդել մեր հարաբերությունները, որպեսզի դրանք զարգանան ու բարգավաճեն հետագա տարիների ընթացքում»,- հայտնել է Անեգբին։

Նա հիշեցրել է, որ այցելության ընթացքում ստորագրվել են երեք կարեւոր համաձայնագրեր, որոնք ուղղված են տնտեսական հարաբերությունների խորացմանը, մանավանդ ՏՏ-ի ու զբոսաշրջության ոլորտներում։

Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը նաեւ նշել է, որ խորհրդանշական է, որ Իսրայելի անկախության օրը նշվում է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի օրը։ Նա նաեւ հավելել է, որ երկրների միջեւ վերջին ժամանակաշրջանում քննարկումներ են ծավալվել տարբեր ոլորտներում հարաբերություններ խորացման առթիվ։

Միջոցառմանը ելույթ է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ