News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի տարածաշրջանային զարգացման նախարար Ցախի Անեգբին չի համարում, որ հայ- իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին խոչընդոտներ կան։ Այս մասին նա հայտնել է Երեւանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, Իսրայելի անկախության օրվա պատվին ընդունելության ժամանակ։

«Ես չեմ կարծում, թե գոյություն ունեն որեւէ խոչընդոտներ։ Եռանդուն նախարարները երկու կողմից էլ պետք է հրաշալի մթնոլորտը գործնական նախագծեր փոխադրեն»,- ասել է նա՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին։

Նա նշել է, որ կառավարությունները կստեղծեն աշխատախմբեր զանազան նախարարությունների միջեւ, ինչպիսիք են տրանսպորտի, գյուղատնտեսության ու կապի նախարարությունները, իսկ դեսպանները իրենց հերթին պետք է վերահսկեն նախագծերի իրականացումը։ «Առաջատարի դերում պետք է մասնավոր սեկտորը լինի։ Կառավարությունը կարող է օգնել, օրինակ սուբսիդիաներ տրամադրել կամ մտահղացումներ, բայց բիզնեսի ներկայացուցիչները պետք է գործեն»,- նշել է նա՝ հավելելով, որ երկրների միջեւ ուղիղ չվերթների բացման հետ մեկտեղ նախաձեռնությունների քանակը կշատանա։

Ցախի Անեգբին շեշտել է, որ ինքը զարմանքով է իմացել, որ Հայաստանում չկա Իսրայելի դեսպանատուն, ու շեշտել է, որ «դա անհրաժեշտ է փոխել»։ «Դեսպանը պետք է ապրի հասարակությունում, դա շատ ավելի արդյունավետ է»,- հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ