News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Սենատում Obamacare-ի առանցքային դրույթների չեղարկման ծրագիրը ձախողվել է, քանի որ մի քանի հանրապետականներ միացել են դեմոկրատներին, հրաժարվելով քվեարկել օրենքի չեղարկման օգտին, հաշվի առնելով, որ դրա այլընտրանքը դեռ պատրաստ չէ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

45 սենատոր «կողմ» է քվեարկել, 55-ը՝ «դեմ»։ Օրինագծին դեմ է քվեարկել յոթ հանրապետական։ Քվեարկության դրված օրինագիծը , ըստ էության, չէր տարբերվում նրանից, որը երկու տարի առաջ էր հաստատվել Կոնգրեսի կողմից ու որի վրա վետո էր դրել Բարաք Օբաման։

Նախօրեին սենատորները մերժել են օրենքի բարելավման մասին համալիր առաջարկը։

Որոշ հանրապետականներ մինչ այդ էլ մտահոգություն էին հայտնել այն կապակցությամբ, որ  առանց փոխարինող օրենքի գործող օրենքը չեղարկելը կհանգեցնի նրան, որ շատ ամերիկացիներ կկորցնեն ապահովագրությունը։ Այդ մոտեցումը բավականաչափ կողմնակիցներ չունի։

Սենատը հույս ունի այս շաբաթ անցկացնել ամփոփիչ քվեարկություն առողջապահության վերաբերյալ։ Հանրապետականների որոշ առաջնորդներ դիտարկում էին այսպես կոչված «բարակ» օրինագիծը, որը նախատեսում էր գործող օրենքի միայն մի քանի առանցքային դրույթների չեղարկում, այդ թվում ապահովագրություն չունեցողների ու իրենց աշխատակիցների համար ապահովագրություն չապահովող ընկերությունների համար տուգանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ