News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համացանցային որոնող Gооgle-ը որոշել է հրաժարվել Instant տեխնոլոգիայից, որը թույլ է տալիս ցույց տալ որոնման արդյունքները՝ մինչ օգտատերերը դեռեւս որոնման հարցն են գրում, հայտնում է Search Engine Land պարբերականը:

«Մենք Google Instant-ը գործարկել ենք 2010 թվականին, որպեսզի օգտատերերին որքան հնարավոր է արագ տրամադրենք հարկավոր տեղեկությունները՝ այն դեպքում, երբ նրանք իրենց սարքերի վրա հարցումը դեռեւս հավաքում էին: Այդ ժամանակից սկսած որոնման շատ հարցումներ են եղել բջջային սարքերից, որը տեղեկությունների պատկերման, բեռնման եւ փոխանակման տարբեր սահմանափակումներ էր ենթադրում: Սրա վրա ուշադրություն դարձնելով, մենք որոշել ենք Google Instant-ն անջատել, որ կենտրոնանք բոլոր սարքերում որոնումն ավելի արագ դարձնելու վրա»,- պարբերականին ասել է ընկերության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ