News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլ եւ տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ եւ կտորեղեն:

Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչեւ տարեվերջ կամ 2018-ի սկիզբ, իրականացվելու է լիբանանահայ ներդրողների հետ միասին, որոնք արաբական մի շարք երկրներում արդեն իսկ ունեն կարի ֆաբրիկաներ: Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար շուրջ 6 մլն եվրո է ներդրվելու:

Նշենք նաեւ, որ Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հիմնած «ALEX textile» ընկերությունն արդեն օգոստոսից ֆրանսահայ ներդրողների հետ մտադիր է սկսել սվիտերի արտադրություն: Այդ նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2 մլն եվրո:

Տիրկոտաժի եւ տեքստիլի հումքն օլիգարխն առայժ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից, իսկ ՀՀ-ում արտադրված տեքստիլի ծավալի մի մասը, ինչպես պարզեցինք, արտահանվում է հիմնականում ՌԴ:

Ալեքսանյա­նը ՀՀ-ում սկսելու է նաեւ կտորի մեծ արտադրություն, որն ունե­նալու է օրական 15 տոննա ար­տադրողականություն, եւ այդ նպատակով շուրջ 20 միլիոն եվրոյի ներդրում է կատարվելու: Ինչպես տեսնում ենք՝ օլիգարխը մոնոլոպիա է ձեւավորում ոչ մի­այն շաքարավազի եւ մի շարք այլ մթերքների ոլորտում, այլ նաեւ՝ տեքստիլի:

Նշենք, որ պատգամավորին պատկա­նող ընկերության արտադրած գուլպաները շուկայից դուրս են մղել թուրքական եւ չինական արտադրանքը, որը նախկինում գերակշռող դիրք ուներ:

Պատգամավորը, փաստորեն, վերադառնում է «աշխատանքային ակունքներին»: Չէ՞ որ նա մինչ քաղաքականություն մտնելը նախկինում աշխատել է տրիկոտաժի արտադրությունում եւ հենց այդ շրջանում էլ վաստակել է իր հանրահայտ մականունը:

Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան, որը նույնպես գնել է Ալեքսանյանը՝ փորձարարական մեխանիկական գործարանը, ինչպես պարզեցինք, ԽՍՀՄ տարիներին արտադրում էր զենքի դետալներ, ինչպես նաեւ մետաղական պահեստամասեր: Թե ինչ է արտադրելու հիշյալ գործարանը վերագործարկումից հետո՝ առայժմ պարզել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ