News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել՝ հայտվելով դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ:

Վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, եւ կա տեղեկություն, որ նրանք, հնարավոր է, ավտոռալլի են ուզեցել անել, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Բելաջիո» ռեստորանի դիմաց իրար են բախվել «ГАЗ 3110»-ն ու «Toyota Corolla»-ն. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց…
Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս շրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավոր
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն...
Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (ֆոտո)
Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ…
Գողացել են ջեռուցման կաթսան, մարտկոցներն ու հեռուստացույցը. թալանել են ՀՅԴ Սեւանի կոմիտեության գրասենյակը
Թալանել են ՀՅԴ Սեւանի կոմիտեության գրասենյակը…
Թելման Իսմայիլովը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Չեռնոգորիայում
«Նա ներգրավված չէ որեւէ հանցագործության մեջ եւ չի ընդունում իր մեղքն իրեն վերագրվող որեւէ արարքի մեջ...
Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի ղեկավարը, 1999-2016թթ. ընթացքում...
Ամենաշատ