News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ռեակցիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքի հետեւանքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Բունդեսթագի հայկական ծագմամբ պատգամավոր Մարթին Պետցոլդը՝ գնահատելով թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացումը:

Անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից Թուրքիային հանելու հնարավորության հարցին՝ կապված մարդու իրավունքների իրավիճակի եւ իրավապաշտպանների կալանավորման հետ, Պետցոլդը նշեց. «Այսուհանդերձ, Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում: Ես այս հարցում համոզված եմ»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Ստամբուլում մի քանի իրավապաշտպանների կալանավորումից հետո: Գերմանիայի ԱԳ նախարարությունը թուրք դեսպանին կանչել է Թուրքիայում իրավապաշտպան Պետեր Շթոյդթներին կալանավորելու հետ կապված: Թուրք դեսպանին հայտարարել են, որ Շթոյդթների եւ մյուս ակտիվիստների կալանավորումն անընդունելի է: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ վարվող տնտեսական քաղաքականությունը, վարկային եւ ներդրումային ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ