News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ պատրաստ է Չինաստանին միջուկային հարված հասցնել, եթե երկրի նախագահից համապատասխան հրաման ստացվի։ Այս մասին ծովակալ Սքոթ Սվիֆթը հայտարարել է Ավստրալիայի ազգային համալսարանում անվտանգության համաժողովում ունեցած ելույթում, փոխանցում է AP-ն։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հաջորդ շաբաթ Չինաստանին միջուկային հարված հասցնել, եթե Թրամփը նման հրաման տա, Սվիֆթն ասել է. «Իմ պատասխանն է՝ այո՛»։

Նրա խոսքով՝ ամերիկացի զինծառայողները հավատարմության երդում են տվել նախագահին՝ որպես գլխավոր հրամանատարի։ «Դա ամերիկյան ժողովրդավարության միջուկն է։ Եթե զինված ուժերը չեն ենթարկվում կենտրոնին եւ չեն պահպանում հավատարմությունը քաղաքացիական վերահսկողությանը, լուրջ խնդիր է ծագում»,- ասել է Սվիֆթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ