News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում 2016թ. դեկտեմբերի 16-ին 2 մարդու մահվան ելքով վթարի մեջ մեղադրվող սերբ վարորդը դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սերբ Լյուբիշա Ստանիսավլիեւիչն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը: Սերբ վարորդը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ ազատազրկվել 4 տարի 6 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար եւ երեք այլ մարդատար մեքենաները:

Բախման հետևանքով մեքենաներից մեկը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարներն այնտեղից դուրս են բերել վարորդին` 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանը 5 օր անց հիվանդանոցում մահացել է: Նրանք ամուսիններ էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ