News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում Երեւանի «ԷսՎի» հյուրանոցում օրեր առաջ տեղի ունեցած դեպքի առթիվ:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հուլիսի 18-ին հաղորդում են ստացել, որի հիման վրա հետաքննություն է կատարվում:

«Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարազդատ Աղայանը հուլիսի 18-ին մուտք է գործել «ԷսՎի» հյուրանոցային համալիր եւ իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելով՝ տիրացել հաղորդում տվողի՝ ի պահ տրված շարժական գույքին: Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հաղորդում տվողը Վարազդատ Մանուկյանն է, որն այդ հյուրանոցային համալիրի սեփականատերն է:

Ավելի վաղ «Փաստ» թերթը դեպքի վերաբերյալ գրել էր. «Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը: «Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ