News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեւորգ Հովհաննիսյանը լուսադիոդներից (LED) ֆիտոլամպ է հավաքել, որը կարող է 40 տոկոսով արագացնել բույսերի աճը։ Ֆիտոլամպերն արդեն վաղուց են օգտագործվում այգեգործության եւ գյուղատնտեսության մեջ, սակայն հայ մասնագետի մշակումն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Հովհաննիսյանն ասաց, որ Fitolight-ի արդյունավետությունը հիմնականում կախված է տեղից, որտեղ այն օգտագործում են։ Մարզերում, որտեղ տարվա ընթացքում արեւային լույսը շատ է, լամպի արդյունավետությունն ավելի ցածր կլինի, քան այնտեղ, որտեղ լույսը քիչ է։ Այսպես, օրինակ, Շիրակում լամպը կարագացնի բույսերի աճը շուրջ 30 տոկոսով, իսկ Երեւանում, որտեղ արեւը շատ չէ, 40 տոկոսով։ 

Իր լամպի առաջին նախատիպը ստեղծելիս Գեւորգ Հովհաննիսյանն աշխատել է մոտ մեկ տարի։ Նա պետք է գտներ գույների ճիշտ համադրությունը, որը կոչված էր ապահովել բույսերում ֆոտոքիմիական ռեակցիաների արագությունը, հետեւաբար նաեւ դրանց առավելագույն աճը։

Fitolight-ի առաջին նախատիպը պատրաստ էր 2016 թվականի սեպտեմբերի 9-ին։ Արդեն նոյեմբերին լամպը փորձարկվեց։ Մութ սրահում կանաչեղեն տնկեցին։ Ֆիտոլամպով լուսավորվող բույսերը 10 օրում աճեցին 15 սմ-ով։ Ֆիտալամպերի երկրորդ փորձակումը կատարում են հիմա՝ Sevan StartUp Summit 2017-ի շրջանակում։ Գեւորգը երկու առանձին ծաղկամաններում վարունգ է աճեցնում։ Առաջին տնկին աճում է ռուսական եւ չինական սխեմայով հավաքված ֆիտոլամպի լույսի ներքո, իսկ երկրորդը՝ Գեւորգի ֆիտոլամպի։ Երկրորդ տնկիի վրա արդեն վարունգ կա, իսկ առաջինը դեռ ծաղկած է։

Այդ մշակման հետագա կատարելագործման եւ այն շուկա դուրս բերելու համար ֆինանսավորում է անհրաժշետ, որը Գեւորգը հույս ունի գտնել Sevan StartUp Summit 2017-ում։

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը, անցկացվում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումին ավելի քան 1000 մարդ է մասնակցում, այդ թվում՝ 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր ավելի քան 10 երկրներից։

7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում՝ մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 դրամական եւ այլ մրցանակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ