Հայաստանի Կենտրոնական բանկի մասին օրենքները կբարեփոխեն՝ հաշվի առնելով Սահմանադրության նոր խմբագրությունը: ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանակության է արժանացել «Կենտրոնական բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների եւ հարակից օրինագծերի փաթեթը:
ԿԲ-ի հիմնական գործառույթների թվում եւս մեկն է ավելացել՝ Հայաստանի ֆինանսական կայունության պահպանումը: Հստակեցված է նաեւ վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաեւ ֆինանսական արդյունաբերությունում մրցակցության վերահսկողության կարգը: Այս փոփոխությունները խմբագրական բնույթ ունեն, քանի որ բովանդակային առումով այս պահանջներն արդեն կատարվում էին: