Սարգսյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Հուլիսի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ): Քոչարյանի խոսքով՝ ԱԳ նախարարներն աշխատում են այդ առաջարկի ուղղությամբ:
Խոսելով Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանի հրաժարվելու մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց. «Ո՞վ է ավելի բարձր գոռում՝ «Բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն «գողին» է շահեկան, որպեսզի որեւէ հետաքննություն չլինի»: