News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 27-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստում ամբաստանյալներից Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան նաեւ մյուս պաշտպանները:

Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի պատճառն այն է, որ դատավորն անաչառ չէ. «Դուք չեք կարող փոխել բնության օրենքը եւ ժամանակը հետ վերադարձնել: Բոլոր դեպքերում չեք կարող առանց պաշտպանի իրականացնել պաշտպանական գործողություններ, այդ կերպ Դուք թույլ եք տալիս պաշտպանական իրավունքի խախտում: ՀՀ Սահմանադրության ՀՀ 67-րդ 2-րդ կետի համաձայն հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի պաշտպանվելու իրավունք: Դուք, առանց պաշտպանի մասնակցության, իմ պաշտպանյալի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացնելով դատավարական գործողություններ, թույլ եք տվել պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում»:

Բանն այն է, որ Լիպարիտ Սիմոնյանը մեկ այլ գործով դատական նիստի մասնակցելու համար բացակայել է այս գործով դատական նիստերից, որոնց մասին գրավոր տեղեկացրել է դատարանին: Սակայն, նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի Թորոս Թորոսյանին տրամադրվի հանրային պաշտպան, ինչին Թորոս Թորոսյանը դեմ էր արտահայտվել:

Լիպարիտ Սիմոնյանը նաեւ նշեց, որ դատավարության ընթացքում դատավորն անհիմն սանկցիաներ թ կիրառում ամբաստանյալների պաշտպանների նկատմամբ. «Տասը տարուց ավելի դատավոր լինելով՝ նման նախաձեռնությամբ աչքի չեք ընկել: Կարելի է հետևություն անել, որ դուք շահագրգռված եք այս գործի ելքով: Ավելին, ձեր շահագրգռվածությունը ակնառու է լինում այն դեպքում, երբ տիկնոջը դիմում եք պարոն-ով, երբ պաշտպանի նկատմամբ սպառնում եք խափանման միջոց կիրառել ու փաստաբանին դիմելիս կիրառում եք ամբաստանյալ տերմինը»:

Լիպարիտ Սիմոնյանն առաջարկեց փոխել նիստի օրը, քանի որ ավելի վաղ նշանակված նիստերի պատճառով ինքը չի կարողանում ներկայանալ նիստին եւ ներկայացնել իր պաշտպանյալի շահերը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Լիպարիտ Սիմոնյանի հիմնավորում-հայտարարությունը, ինչպես նաեւ մյուս պաշտպանների հիմնավորումները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու իր ինքնաբացարկի հարցը:

Դատական նիստն ընդմիջվել է մեկ ժամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ